Բրյուսելում մեկնարկել է Ուկրաինայի իրադրության հարցերով ԵՄ գագաթաժողովը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Թվիթերի իր էջում հայտնել է Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի մեկնարկի մասին։
«Հանդիպումը սկսվել է․ Մենք ցանկանում ենք օգնել Յացենյուկին, իր կառավարությանը և Ուկրաինային սպասվող լուրջ մարտահրավերների հաղթահարման գործում»,֊ գրել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահ Հերման վան Ռոմպեյը Ուկրաինայի իրադրության հետ կապված Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթաժողով է հրավիրել։