211652_close_icon
views-count3427 դիտում article-date 13:32 26-06-2014

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն Կապանի քաղաքապետարանին համակարգիչներ է նվիրել

Հերթական համագործակցության արդյունքում «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ Կապանի քաղաքապետարանին նվիրեց ավելի քան 3 մլն 300 հազ. դրամ արժողության 15 համակարգիչներ: Այդ առիթով հունիսի 25-ին ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն այցելեց քաղաքապետարան, հանդիպեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ, շրջեց կաբինետներով, որտեղ արդեն տեղադրվել են համակարգիչները: Քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին ընկերության տնօրենին` նման աջակցության համար: «Համակարգիչների խնդիր միշտ էլ ունեցել ենք, սակայն տարեսկզբից քաղաքապետարանում ներդնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, դրանց կարիքը ավելի շատ էինք զգում», - ասաց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ հավելեց, որ ընկերությունը միշտ էլ ականջալուր է եղել իրենց խնդիրներին եւ աջակցել է հնարավորության սահմաններում: «Մենք շատ գոհ ենք քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքներից: Բարելավումը բոլորս ենք տեսնում քաղաքի մեջ, եւ վստահ եմ , որ այն շարունակվելու է, ինչը մեզ ոգեւորում է: Դրա համար էլ պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը», - ասաց Հրաչ Ջաբրայանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, ձեռնարկության գլխավոր տնօրենն անդրադարձավ նաեւ քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերին: «Հանդիպման ընթացքում քննարկեցինք քաղաքապետարանի առաջիկա ծրագրերը, որոնց իրականացումն, իրոք, առաջընթաց կլինի Կապանի համար: Որոշ հարցերում եկանք համաձայնության` համագործակցության համար: Ես ոգեւորված դուրս եկա այդ հանդիպումից, քանի որ քաղաքապետի ծրագրերն ու մտահղացումները շատ լավն են, որոնք, հուսով եմ, մոտ ապագայում իրականություն կդառնան», - ասաց «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Նմանատիպ նյութեր