5,6 մագնտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ֆիլիպիններում
                        Ֆիլիպիններում 5,6 մագնտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Վավա քաղաքից 51 կմ դեպի հյուսիս֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 76,7 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

