Կահիրեի մետրոյում պայթյուններ են գրանցվել
                        Այսօր առավոտյան Կահիրեի մետրոյում մի քանի պայթուցիկ սարքեր են պայթեցվել։ Հաղորդված տվյալների համաձայն՝ 2֊ից 4 ինքաշեն պայթուցիկ սարքեր, որի հետևանքով տուժել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ինչպես փոխանցում է «Ալ֊Յում աս֊Սաբիա» լրատվական միջոցը, միջադեպի հետևանքով դադարեցվել է մայրաքաղաքի մետրոպոլիտենի 2 ճյուղերի երթևեկությունը։ Դեպքի վայրում  աշխատում են փրկարարներ և քաղծառայության ուժերի աշխատակիցներ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

