211652_close_icon

Իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

views-count2434 դիտում article-date 22:01 12-04-2019
Իսպանական Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ «Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը», - ասվում է Բուրգոսի քաղաքային խորհրդի թվիթերյան էջում: Այսպիսով, Բուրգոսը դարձավ 34-րդ իսպանական քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր