Բեյրութում պայթյուն է որոտացել
                        Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Լիբանանի բանակի անցակետի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել։
Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։ Կան մի քանի վիրավորներ։
Դեպքի վայր 5 շտապ օգնության մեքենա է ժամանել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

