1441 դիտում
14:37 23-06-2014
ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած ԵՎՐՈՍԱԻ 9-րդ հնգօրյա համագումարին
Նիդերլանդների հաշվիչ դատարանի նախագահ Սասկիա Ստիվելենգի հրավերով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության /ԵՎՐՈՍԱԻ/ 9-րդ հնգօրյա համագումարին:
Վերջին վեց տարիներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը բավականին ակտիվ ինտեգրվում է եվրոպական վերահսկիչ կառույցների շրջանակներում: Միայն խախտումներ հայտնաբերելը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել խնդիրների լուծման նոր բանալիներ. սա է վերահսկիչների նոր առաքելությունը:
Հաագա կատարած այցի ընթացքում Նիդերլանդների, Լեհաստանի, Լիտվայի և մյուս երկրների իր գործընկերների հետ Իշխան Զաքարյանը քննարկել է նաև երկկողմ համագործակցությանն ու համատեղ ծրագրերին ուղղված մի շարք հարցեր:
Առաջիկա 3 տարիներին եվրոպական կառույցի նախագահությունն անցնում է հոլանդական կողմին: Հոլանդական փորձին Հայաստանի վերահսկիչները լավ ծանոթ են. Ընդամենը վերջերս ավարտեցին եռամյա համագործակցության ծրագիրը: <<Տեխնիկական աջակցություն>>, Փորձի փոխանակում>>, <<վերապատրաստման ծրագրեր և համատեղ ստուգումներ>>. սրանք են հմինական գործիքները, որոնցով Հայաստանի վերահսկիչ կառույցն իր եվրապական գործընկների միջոցով փորձելու է շարունակել իր բարեփոխումների ընթացքը:
Համագումարի շրջանակներում Հաագայում հավաքված եվրոպական երկրների վերահսկիչ կառույցների նախագահներին ընդունել է նաև Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:
Իշխան Զաքարյանը Հաագայում այցելել է նաև Հայաստանի դեսպանություն, որտեղ որպես Համահայկական հաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային խաղերին վերաբերվող մի շարք կազմակերպչական հարցեր: Ի դեպ հիշեցնենք, որ 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում:
Նմանատիպ նյութեր
720 դիտում
16:10 19-05-2015
Հայաստանը մասնակցում է Ժնևում մեկնարկած Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարին
1107 դիտում
18:39 04-12-2015
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատարի Հանրապետություն
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը