211652_close_icon
views-count1410 դիտում article-date 21:12 22-06-2014

«Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացի է ընկել

Հունիսի 22-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դիտակետից մոտ 40 մ ձորն են գլորվել Գ. (ծնվ. 1982թ.) և Գ. (ծնվ.1980թ.) Օհանջանյանները: Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նմանատիպ նյութեր