slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող Կայարանցի Թևոսիկի ազատման մասին լուրերը չափազանցված են
211652_close_icon

Հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող Կայարանցի Թևոսիկի ազատման մասին լուրերը չափազանցված են

views-count7397 դիտում article-date 16:08 21-06-2014
Երեկվանից որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկը (Թևոս Սաֆարյան) ազատ է արձակվել: Բազմաթիվ իրարամերժ նորություններ են շրջանառվում՝ խթանելով պետական ու հանցավոր կառույցների, շարքային քաղաքացիների, ինչպես նաև հանրությանն անգամ նորություններով որևէ կերպ չհետաքրքրվողների հետաքրքրությունը: «Բացառություն չէ մեր կազմը, թեպետ հենց մեզնից՝ «որոշ» նորալուկ լրագրողներից է սկսվում այս «շոու-ծրագիրը»՝ այո, թերևս հենց այդպես է հարկավոր ասել իրականությանը չհամապատասխանող ստահոդ լուրեր տարածողներին: Իսկ իրականությունն այն է, որ «որոշ» լրագրողներ չեղած տեղը սենսացիա են փնտրում՝ օգտագործելով և շահարկելով քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի անունը: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողականի մամուլի վարչությունից հայտնեցին. որ նման բան չկա և լուրը իրականությանը չի համապատասխանում: Այո՛, Թևոս Սաֆարյանը գտնվել է քաղաքային հիվանդանոցում, բուժում ստացել և ստանալուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ և այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Հ.Գ. Այնպես որ մի կորցրեք ձեր ժամանակը սենսացիաներ փնտրելով և քանդելով արհեստականորեն խճճված ու իրենից ոչինչ չներկայացնող թելի կծիկը:

Նմանատիպ նյութեր