Սիրիայում ահաբեկչության հետևանքով զոհվել է 34 մարդ
Սիրիայի արևմտյան հատվածում գտնվող Համա գավառում ականապատ մեքենայի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 34 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների՝ ահաբեկչության պատասխանատուները Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներն են, ովքեր դեմ են Բաշար Ասադի Կառավարությանը։ Միջադեպի հետևանքով գրանցված զոհերի թիվը կարող է ավելանալ, քանզի 50 վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում։