Գյումրիի տեխնոպարկը կյանքի կկոչի վենչուրային ֆինանսավորում ակնկալող ծրագրեր. տեսանյութ
Համաշխարհային բանկն առաջիկա ամիսներին դրամաշնորհային մրցույթ կհայտարարի Գյումրիում գործող ՏՏ ընկերությունների համար: Կազմակերպության ներկայացուցիչներն եղել են հանրապետության երկրորդ քաղաքում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներըը բարձր են գնահատել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կատարած աշխատանքները: Համաշխարհային բանկի արտասահմանյան ներկայացուցիչ Սանդրա Սարջենտը կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ տեխնոպարկում հաստատվել են հեղինակություն ունեցող ընկերություններ: Հյուրերին ընդունել է նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29911]armnewstv.am [/url]