1697 դիտում
09:33 19-06-2014
Ստամբուլ-Երևան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Նախօրեին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հետ զրույցում Թուրքիայում բնակվող հայազգի հայտնի գործարար, «Tower» ավիաուղիների սեփականատեր Տիգրան Ալթունը ասել է, որ Ստամբուլ-Երևան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է: Վերջինս հայտնել է, որ շաբաթական 2 անգամ կիրակի և չորեքշաբթի օրերին իրականցվող Ստամբուլ-Երևան ինքնաթիռի չվերթն այսուհետև կիրականացվի շաբաթվա մեջ մեկ անգամ կիրակի օրերին: Ալթունը, նշելով, որ տոմսերի արժեքի փոփոխություն չեն նախատեսում, ասել է. «Մեր պահանջարկի 90%-ը Հայաստանից է: Հիմնականում առևտրի նպատակով եկողներ են: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունն է խնդիրներ ստեղծողը: Վերջին ժամանակներում գնացող-եկողների թիվը նվազել է»:
Երեկ կապ հաստատեցինք Տիգրան Ալթունի հետ՝ պարզելու համար, թե ինչն է խնդիրը, և հնարավոր է թռիչքների կրճատումը շարունակական բնույթ ունենա: Ալթունը մեր թղթակցի հետ զրույցում դժվարացել է ապագայի վերաբերյալ հստակ պատկեր ներկայացնել, միայն հայտնել է, որ ներկա դրությունը շատ լուրջ է և մտահոգիչ: «Մեր հաճախորդների 90 տոկոսը մանր առևտրով զբաղվողներն են, և եթե առաջ ամիսը մեկ անգամ էին Երևան գալիս, հիմա այլևս 3-4 ամիսը մեկ են գալիս, սա նշանակում է, որ իրենց տարած ապրանքները չեն կարողանում վաճառել և դրա համար էլ չեն գալիս: Նրանք մեզ հետ զրույցում ասում են, որ փող չկա էլ ինչո՞ւ գան, երբ իրենց տարածը չեն կարողանում վաճառել, էլ ինչո՞ւ գան»,- «Հժ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Ալթունը չցանկանալով կոնկրետանալ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
18:42 27-08-2024
Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը
3627 դիտում
14:26 11-04-2017
Տեղի է ունեցել «Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը
2431 դիտում
14:12 15-07-2019
Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»