6447 դիտում
12:18 13-06-2014
ՀՅԴ-ական պատգամավորը Կիսելյովին պաշտպանողներին «բ..-ի տղերք» անվանեց
Մեր իշխանությունները կարող են էլեկտրաէներգիայի թանկացման ծախսերը հոգալ այլ աղբյուրների, այլ ոչ թե սպառողների հաշվին: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Հատկապես այն դեպքում, երբ ասացին, որ ճեղքվածքը ոչ թե 20, այլ 18 միլիարդ է»,- ասաց պատգամավորը: Նա, խոսելով Կիսելյովին պաշտպանողների մասին, հիշեց իր գրվածքներից մեկը եւ այդ բանաստեղծությունը նվիրեց Կիսելյովին պաշտպանողներին.
«Պնակալեզ, պատեհապաշտ բ..-ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք,
Ձեր պատկերը դեռ պետք է գա ձեր դիմաց,
Գալու է՝ ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով ձեր արեւից խեղված ու բութ,
Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,
Եւ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ,
Մուրալու են, չեն գտնելու լույսի մի շերտ,
Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում,
Եվ ձեր որդիք ամեն անգամ, երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում»:
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
14:15 13-06-2014
ՀՀԿ-ական պատգամավորը Կիսելյովին շատ լուրջ չի վերաբերվում և անընդունելի է համարում նրա՝ «Համմերով» ԱԺ գալը
2067 դիտում
09:16 19-06-2014
Պատգամավորը «սամբո կաներ» Կիսելյովին․ ՀԺ
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը