ԱԱ-2014. Կամերունը «զենքերը» վայր դրեց Խորվաթիայի առջև. տեսանյութ
Ավստրալիայի և Իսպանիայի հավաքականներին հաջորդիվ 2014 թվականի աշխարհի առաջնությանը հրաժեշտ կտա նաև Կամերունի ընտրանին, որը A խմբի 2-րդ տուրի խաղում 0:4 հաշվով զիջեց Խորվաթիայի հավաքականին: 11-րդ րոպեին Իվան Պերիշիչի փոխանցումից հետո Իվիցա Օլիչը բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասում Կամերունի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Սոնգը միտումնավոր հարվածեց մրցակցի հարձակվող Մարիո Մանջուկիչին, որից հետո հեռացվեց խաղադաշտից: Քանակական առավելություն ստացած խորվաթները երկրորդ խաղակեսում գործը հասրեցին ջախջախման:
A խմբից 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Բրազիլիայի, Մեքսիկայի և Խորվաթիայի ընտրանիները:
[b]Խորվաթիա – Կամերուն`4:0[/b]
Գոլեր` Օլիչ 11', Պերիշիչ 48', Մանջուկիչ 61', 73'