211652_close_icon
views-count725 դիտում article-date 17:54 18-06-2014

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը ճգնաժամային իրավիճակի կանխարգելման հարցերով խորհրդատվություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ-ում

Հունիսի 18-ին ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգի ղեկավարած Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը: Այցի նպատակն էր դեսպանությանն անվտանգության և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման հարցերով խորհրդատվության տրամադրումը: ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց այցի համար, նշելով, որ երկու երկրների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: Հ. Հակոբյանը պատվիրակությանը ներկայացրեց ԱԻ նախարարության ձեռքբերումները, նպատակներն ու նախագծերը. «Հայաստանի Հանրապետությունում տեղադրված են 156 սեյսմիկ կայաններ, որոնք արձագանքում են նույնիսկ թեթև ցնցումներին: Մեզ մոտ գործում են նաև ռադոնային կայաններ, իսկ շուտով տեղի կունենա Գառնիի վերանորոգված դիտակայանի բացումը, որտեղ տեղադրված է 370մ երկարությամբ դեֆորմոգրաֆ»: Հանդիպմանը մասնակից ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, պատասխանելով պատվիրակության հարցերին, նշեց. «Բնակչության իրազեկումը մեր առաջնային խնդիրն է: Հիմա մշակվում են բոլոր նոր միջոցները` արտակարգ իրավիճակի արագ ազդարարումը բարելավելու և իրականացնելու համար»: Գերմանիայի պատվիրակությանն առաջարկվեց ստեղծել համատեղ նախագիծ` Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի դեսպանատների օրինակով, ձևավորել երկկողմանի աշխատանքային խումբ` մշակելով տեղեկատվության փոխանակման ծրագրեր: Ողջունելով ԱԻ նախարարության նախագծերը` փոխդեսպան Լիխթենբերգը ընդգծեց, որ կարևոր է համագործակցել հենց նախապատրաստական աշխատանքներում: Հանդիպման վերջում մասնակիցները շրջայց կատարեցին ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն:

Նմանատիպ նյութեր