Նիգերիայում պայթյունի հետևանքով գրանցվել է ավելի քան 20 զոհ
Նիգերիայի հյուսիսարևելյան Յոբե նահանգի վարչական կենտրոնի Դամատուրու քաղաքում պայթյուն է որոտացել , որի հետևանքով զոհվել է 21 մարդ, ևս 27֊ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը։
«Մենք ունենք 21 զոհ և 27 վիրավոր»,֊ գործակալությանը հայտնել է քաղաքային հիվանդանոցի ներկայացուցիչը։
Ըստ գործակալության տվյալների՝ մահապարտ ահաբեկիչն այս գիշեր պայթուցիկ սարք է գործի դրել Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը հերաձակող շենքի մոտ։