Նիգերիայում պայթյունի հետևանքով գրանցվել է 10 զոհ
Նիգերիայի Ջոս քաղաքի գործարար թաղամասում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Բացի այդ, ըստ Agence France-Presse գործակալության հաղորդման՝ պայթել են 2 ռումբեր, որոնք տեղադրված են եղել բեռնատարում և միկրոավտոբուսում։
Նշվում է, որ տեղի իշխանությունները տուժածների տարհանում են իրականացնում։
Զոհվածներից շատերը կանայք են։ Ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ պայթյունն իրականացվել է քաղաքային շուկայում։