ԱԱ-2014. Ակինֆեևի մանկական սխալը «չար կատակ» խաղաց Ռուսաստանի հավաքականի հետ. տեսանյութ
2014 թվականի աշխարհիր առաջնությունում պայքարի մեջ ներգրավվեց նաև Ռուաստանի հավաքականը, որը H խմբի երկրորդ խաղի շրջանակում ուժերը չափեց Հարավային Կորեայի ընտրանու հետ: Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում և փոխադարձ գրոհների ներքո: 68-րդ րոպեին ռուսների փորձառու դարպասապահ Իգոր Ակինֆեևի մանկական սխալի հետևանքով կորեացիները առաջ անցան հաշվի մեջ: Կոն-Հո Լիի հարվածից հետո Ակինֆեևեը չկարողացավ ձեռքերի մեջ ֆիքսել գնդակը և այն հայտնվեց դարպասում: Այդուհանդերձ Ռուսաստանի հավաքականին հաջողվեց 6 րոպե անց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Իր թիմին պարտությունից փրկեց թիմի վետերան հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: Խաղավերջը անցավ Ֆաբիո Կապելոյի թիմի առավելությամբ, սակայն հաշվի մեջ այդպես էլ նոր փոփոխություն չգրանցվեց:
[b]Ռուսաստան – Հարավային Կորեա`1:1[/b]
Գոլեր` Կերժակով 74’ – Լի 68’