«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել և ճնշել իր ենթականերին: Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասն օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետևում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին:
Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ և պահանջել է կիլոմետրով հեռու մնալ հանրահավաքներից:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված:
Երևի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել և հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]