Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Հատված հարցարույցից.
«[b]Պարոն Խաչատրյան, հուլիսի 1-ին ավարտվում է նոր սրնդի ՀԴՄ-ների համատարած տեղադրման վերջնաժամկետը, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ ՀԴՄ-ներ չկան։[/b]
ՀԴՄ-ները կան, ճանապարհին են, մոտ օրերս մենք կստանանք, ոչ մի խնդիր չկա։ Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով։
[b]Պարոն Խաչատրյան, Դուք իրոք կարծում եք, որ այդ ՀԴՄ-ները 400 դոլար արժեն։ Ախր 400 դոլար հիմա արդեն IPad-ներն արժեն։[/b]
Եթե դուք կայքերով ուսումնասիրեք, համադրություններ անեք, կտեսնեք ՝ արժի՞, թե՞ չարժի։ Ճիշտ հակառակը, քանի որ ծրագրային ապահովումը մենք համատեղ ենք արել, բավականին էժան գներով ենք ձեռք բերել։
[b]Որքա՞ն լրացուցիչ մուտքեր եք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում։[/b]
Դա շատ դժվար է հիմա ասել, բայց մեր հիմնական նպատակը հարկային եկամտների աճի կայուն տեմպ ապահովելն է։
[b]Եթե որոշ գործարարներ, այնուամենայնիվ, դուրս չգան ստվերից, Դուք կհիասթափվե՞ք։[/b]
Գործարարների՞ց, թե՞ մեր գործունեությունից։
[b]Տարբերություն չկա։[/b]
Իհարկե, կհիասթափվեմ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


