211652_close_icon

Մեծ Բրիտանիան իր դիվանագետներին վերադարձնում է Իրան

views-count1077 դիտում article-date 15:42 17-06-2014
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է Թեհրանում Մեր Բրիտանիայի դեսպանատան գործունեությունը վերականգնելու մասին: Հեյգը նշել է, որ ներկա պահին հանգամանքները թույլ են տալիս, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական առաքելությունները կրկին սկսեն համագործակցել հավելել է, որ առաջիկայում Իրան կուղարկվեն մի քանի բրիտանացի դիվանագետներ: Հիշեցնենք, որ 2011 թվականին Թեհրանում բրիտանական դեսպանատունը Իրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցների կիրառման դեմ բողոքող իրանցի ցուցարարների կողմից հարձակման ենթարկվեց, ինչից հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց իր դեսպանատունը Թեհրանում փակելու մասին և հետ կանչեց իր աշխատակիցներին: Նույնը արեց նաև Իրանը՝ փակելով Լոնդոնում իր դեսպանատունը և հետ կանչելով իր պաշտոնյաներին: Այդ օրվանից երկու երկրների շահերը ներկայացրել է երրորդ կողմը, տվյալ դեպքում՝ Շվեդիան, իսկ Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ բանակցությունները սկսվեցին այս տարվա սկզբին:

Նմանատիպ նյութեր