2674 դիտում
10:37 20-04-2019
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները 2018-ին նկատելի նվազել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: 2018թ. ՀՀ-ում արտադրվել է 7776.9 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2017թ. այդ թիվը կազմել էր 7762.9մլն կվտ/ժամ: Սակայն նկատենք, միաժամանակ բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. բնակչությունը սպառել է 1815.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2017թ. սպառված էլեկտրաէներգիան կազմել էր 1905.7 մլն կվտ/ժամ:
Միաժամանակ, նվազել են արդյունաբերական ձեռնարկությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները. 2017թ. արդյունաբերական ձեռնարկություններն օգտագործել էին 1440.1 մլն կտվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել է 1265.8 կվտ/ժամ:
Ու, վերջապես, բյուջետային կազմակերպությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները ևս պակասել են. 2017թ. բյուջետային կազմակերպությունները սպառել էին 233.9 մլն կվտ/ժամ, 2018թ.` 211.6 կվտ/ժամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2887 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
2880 դիտում
13:09 13-02-2020
Ի՞նչ տվեց տուրքը. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են, եռակի աճել են կլինկերի ծավալները
2417 դիտում
10:00 02-03-2017
Հացի սպառման ծավալները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1798 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»