Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր են ճանաչվել.ԿԸՀ
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը։
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով: