211652_close_icon
views-count843 դիտում article-date 16:40 16-06-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 13-ից 16-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, խուլիգանության` 3, յուրացման` 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր