211652_close_icon
views-count58971 դիտում article-date 11:02 30-04-2020

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով Աբովյանում նշանակվել է նոր քննչականի պետ. նա համարվում է քննչական ապարատում «ծանր հրետանի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Գառնիկ Մաթևոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Գ. Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի տեղակալի պաշտոնից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Մաթևոսյանը քննչական ապարատի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ ու մարդկային բարձր արժանիքներ ունեցող անձնավորություն է։ Գ. Մաթևոսյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես իր գործի լավ մասնագետ, և երբեք չի համարվել ու չի համարվում Սովետական տարիներին հայտնի «գործ սարքող» քննիչ։ Իսկ շատ դատավորներ ու փաստաբաններ, երբ իմանում են, որ քննչական խմբի ղեկավարը եղել է նա, ասել են. «Եթե գործի գլխին քննչական ծանր հրետանին է, ապա ոչ մի թերություն չենք կարա գտնենք»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր