ԱԱ-2014. Ֆրանսիան ջախջախեց Հոնդուրասին. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության E խմբի երկրորդ խաղում Ֆրանսիայի հավաքականը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Հոնդուրասի հավաքականի դարպասը: Ֆրանսիացիները երկար ժամանակ չէին կարողանում կոտրել կարգով ցածր մրցակցի դիմադրությունը: 45-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշակաբեց Հոնդուրասի դարպասին և խաղադաշտից հեռացրեց Ուիլսոն Պալասիոսին: Նշակետից անվրեպ հարվածով գոլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման: Հարկ է նշել, որ մինչ այդ ֆրանսիացիների հարվածներից հետո գնդակը երկու անգամ հետ էր մղվել դարպասաձողերից:
Քանակական առավելություն ստացած ֆրանսիացիները երկրորդ խաղակեսում մեծացրեցին իրենց առավելությունը: 48-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հոնդուրասի դարպասապահ Վալյադարեսը, իսկ 72-րդ րոպեին Բենզեման երրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը և դարձավ դուբլի հեղինակ:
Ֆրանսիա – Հոնդուրաս`3:0
Գոլեր` Բենզեմա 45' (11մ), 72', Վալյադարես 48' (ինք)