211652_close_icon
views-count1372 դիտում article-date 14:06 15-06-2014

Հայ բռնցքամարտիկների ֆուրորը Քութաիսիում

Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ երիտասարդ բռնցքամարտիկները: Ուրախությամբ պետք է նշենք, որ Վրաստան մեկնած մեր բոլոր մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ, ընդ-որում մեր 11 մարզիկներից 7-ը կանգնել են պատվոր հարթակի ամենավերին աստիճանին : Ոսկե մեդալ են նվաճել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը : Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը և 60 կգ քաշային Սամվել Մելիքյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մինսկում կայացած մեծահասակների միջազգային մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր