211652_close_icon
views-count1670 դիտում article-date 23:14 14-06-2014

Ռամզան Կադիրովն ընդունել է Ղրիմի ղեկավարությանը

Ղրիմի ղեկավարի լիազորությունները ստանձնած Սերգեյ Ակսենևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնի, որտեղ նրանց ընդունել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: «Մեր ծանոթությունը հեռախոսով է կայացել Ղրիմի համար ամենածանր օրերին: Այսօր Ակսենևն ինձ պարգևատրել է «Ղրիմի պաշտպանության համար» մեդալով»,-Instagram-ի իր էջում գրել է Կադիրովը՝ ընդգծելով, որ Ղրիմիմ առաջինը պգնության է հասել Չեչնիան: Կդիրովի խոսքով՝ երկու տարածաշրջանների միջև համատեղ ծրագրերի իրագործման գործընթացները շատ շուտով կսկսվեն: «Ես վստահեցրել եմ Ակսենևին, որ Չեչնիան կանի ամեն ինչ, որպեսզի նա վերածնվի և ամուր կանգնի ոտքերի վրա»,-ասել է Կադիրովը:

Նմանատիպ նյութեր