211652_close_icon
views-count5983 դիտում article-date 11:25 01-04-2014

Ռամզան Կադիրովն արձագանքել է Քեսաբի իրադարձություններին

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն անդրադարձել է Սիրիայի Քեսաբի հայերի վրա իրականացված հարձակմանը՝ դրանում մեղադրելով Միացյալ Նահանգներին և Արևմուտքի երկրներին: Instagram-ում Կադիրովը գրել է. «Սիրիայում հերթական անգամ խաղաղ բնակիչների արյուն թափվեց: Ինչպես նշում են Սիրիայի իշխանությունները, ահաբեկիչների հարձակման հետևանքով, ովքեր ներթափանցել էին Թուրքիայի տարածքից, Քեսաբ քաղաքում շուրջ 100 մարդ զոհվեց: Նրանք սիրիաբնակ հայեր էին: Որտե՞ղ է ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովրդավարությունը: Ինչու՞ են լռում նրանք: Ինչու՞ են 100 միլիոնավոր դոլարների զենք և հատուկ միջոցներ հատկացնում հանցագործներին, ովքեր կռվում են Սիրիայի օրինական իշխանության դեմ և սպանում կանանց, երեխաներին, տարեցներին: Դեռ քանի՞ հազար սիրիացի է սպանվելու, որպեսզի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները դադարեցնեն ահաբեկիչներին աջակցել»:

Նմանատիպ նյութեր