Ներկա պահին պայքարը գնում է ժամանակի, արտագաղթի և կամքի միջև. Արամ Մանուկյան
Քառյակի 12 կետանոց պահանջից դուրս հիմա էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը իշխանափոխությունն է: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը` արձագանքելով այն հարցին, որ եթե իշխանությունը իրենց պահանջը չբավարարի, արդյո՞ք միակ ելքը իշխանափոխությունը չի լինի:
Նա նշեց, որ իր կարծիքով` հիմա պայքարը գնում է ժամանակի, արտագաղթի և կամքի մեջ, քանի որ, եթե ժամանակը անիմաստ գնաց, Հայաստանում մարդ չի մնա: «Ինձ թվում է, որ իշխանությունը դրա վրա էլ աշխատում է: Սեպտեմբերի վերջին մենք միանշանակ պետք է պնդենք մեր ասելիքը: Հույս ունեմ, որ ուրիշ քաղաքական ուժերն էլ կմիանան մեր պահանջին»,- ասաց Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով Կիսելjովի` «Համմերով» ԱԺ գալուն և նրա պահվածքին՝ ասաց. «Ո՞վ նրա պոռոտախոսություններին պահվածք տվեց: Նա Հայաստանի իշխանություններին իր պահվածքով արժանի պատասխան տվեց»: