211652_close_icon

Շարունակվում են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները

views-count867 դիտում article-date 15:50 13-06-2014
Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014թ. ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Նախատեսված 22 կիլոմետրից շուրջ 14 կիլոմետրում աշխատանքներն ավարտվել են: Արդեն իսկ կառուցված ցանցերը նաև փորձարկվել են: Ոռոգման համակարգի ընդլայնման աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հունիսի վերջին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով էլ կատարվում են առկա ցանցի վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներ։ Զուգահեռ իրականացվում է նաև խողովակների թարմացում և ներկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր