211652_close_icon

Վիկտոր Յանուկովիչն իր քաղաքացիական կնոջ հետ բնակվում է Սոչիում. ԶԼՄ-ներ

views-count1846 դիտում article-date 12:48 13-06-2014
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր քաղաքացիական կնոջ հետ ապրում է Ռուսաստանի Սոչի քաղաքում: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է Մոսկվայի վարչական շրջանի նախկին ղեկավար Օլեգ Միտվոլը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Իմ տվյալներով՝ նա իր քաղաքացիական կնոջ՝ Լյուբով Պալյոժայի հետ գտնվում է Սոչիում: Ինչո՞վ է զբաղվում: Շնորհիվ ձեր երկրում աշխատանքի, նա կարող է իրեն թույլ տալ ոչնչով չզբաղվել»,-ասել է Միտվոլը:

Նմանատիպ նյութեր