45 տարվա ամուսնությունից հետո Վիկտոր Յանուկովիչն ամուսնալուծվել է
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամուսնալուծվել է։ Արդեն նախկին կնոջ՝ Լյուդմիլայի հետ նա վարել է 45 տարվա համատեղ կյանք, գրում է գերմանական Spiegel թերթը։
«Այժմ նա ապրում է իր նախկին խոհարարուհու քրոջ հետ»,-նշում է թերթը։
Spiegel-ի տվյալներով՝ Յանուկովիչին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը։
Նրա կտրսեր որդին՝ Վիկտորը, մահացել էր ավտովթարից 2015 թվականին, Բայկալում։