Յանուկովիչը գտնվում է Սոչիում․ ԶԼՄ֊ներ
Ուկրաինիայի Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ընթացքում գտնվել է Սոչիում։ Այս մասին գրում է «Русский пионер» պարբերականը։
«Մենք կարող ենք հայտնել, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ընթացքում գտնվել է Սոչիում, այլ ոչ թե ավելի վաղ հայտարարված Բարավիխայում։ Եվ նա ապրել է քիչ թե շատ սպարտական պայմաններում»,֊ գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Վիկտոր Յանուկովիչն ապրիլի 20֊ին՝ Սուրբ Զատկին վերադառնալու է Ուկրաինա։