211652_close_icon
views-count981 դիտում article-date 14:08 12-06-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 11-ից 12-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 12 դեպքից` 10-ը, խուլիգանության` 2, որսագողության և դրամանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր