slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ջավախքից ժամանած դպրոցականներն այցելել են Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն
211652_close_icon

Ջավախքից ժամանած դպրոցականներն այցելել են Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն

views-count1399 դիտում article-date 22:51 11-06-2014
«Վրաց լեզուն ապագայի հաջողության համար» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանի Մերենիա, Բուզավեթի և Քոչիո հայաբնակ գյուղեր գործուղված վրացերենի ոսուցչուհիներ Խաթունա Ստեպլիանին, Մարեխի Մերկվիլաձեն, Թամար Յակոբաշվիլին և Թամար Մելիքիձեն արդեն մեկ ու կես տարի աշխատում են տեղի դպրոցներում և դասավանդում են վրաց լեզու և գրականություն: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում վրացերենի ուսուցչուհիների նախաձեռնությամբ և առաջնորդությամբ կազմակերպվեց այս գյուղերի թվով 16 դպրոցականների այցելություն Թբիլիսիի հայկական մշակութային օջախներ: Հունիսի 7-ին ժամանելով Թբիլիսի, դպրոցականները այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ հոգևոր հայր Տեր Սամվել քահանա Թորոսյանի օրհնությունը ստանալուց և մոմեր վառելուց հետո, դիտեցին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը, ունկնդրեցին Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի սաների ելույթները և ծանոթացան կենտրոնում տարվող աշխատանքներին Ախալքալաքի խմբին միացան նաև Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի դպրոցականները ուսուցչուհի Կարինե Հարությունյանի ղեկավարությամբ, որոնք նույնպես էքսկուրսիայի էին ժամանել Թբիլիսի: Այնուհետև Ջավախքից եկած դպրոցականների համար Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հանդիպում Վրաստանի «Նիճիերի» (Շնորհալի) մրցույթի հաղթողների քառյակում հայտնված և Հայաստանի Armenia TV հեռուստաընկերության «Հայաստանի ձայն» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանի հետ: Վերջինս հյուրերին պատմեց երգարվեստի ասպարեզում իր անցած ուղու և հաջողությունների մասին: Աննան կատարեց մի քանի երգեր իր երգացանկից: Դպրոցականները նկարահանվեցին Աննա Խանչալյանի հետ: Ախալքալաքից և Նինոծմինդայից ժամանած դպրոցականները այցելեցին Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոն, շարունակեցին ծանոթությունը Թբիլիսիի տեսարժան վայրերին և հայկական օջախներին: Թբիլիսիում նրանց ուղեկցում էր «Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրում ընդգրկված Արթուր Մուրադյանը:

Նմանատիպ նյութեր