Հունիսի 1-ից աշխատավարձերը կբարձրացվե՞ն, թե՞ոչ. պատասխանում է կառավարությունը
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր՝ հունիսի 11-ին, Աժ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ բարձրացնելով իր հարցը՝ նշեց, որ հունիսի 1-ին աշխատավարձերի բարձրացման մասին օրենքը տարակուսանք է առաջացրել և խոսակցություններ կան, թե այն չի համապատասխանում իրականությանը և կառավարությունից խնդրեց հստակ պառասխան տալ այդ հարցին:
Ինչպես Ազգային ժողովից հայտնում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, հարցին պատասխանեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ աշխատավարձերի բարձրացման մասին օրենքը հունիսի 1-ին ուժի մեջ է մտել և կգործի:
«Այսօր՝ Ազգային ժողովում, վերջին փոփոխություններ կատարվեցին և ընդունվեց օրենքը»,-նշեց նախարարը: