211652_close_icon
views-count968 դիտում article-date 16:52 11-06-2014

Կարևորվեց «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքի մասին հանրության պատշաճ իրազեկման ապահովումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հունիսի 11-ին հանդիպեց «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության և շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» և «Սաֆեժ-էպտիսա» ընկերությունների պատասխանատուները ներկայացրին ծրագրի շրջանակներում կատարված և կատարվող աշխատանքների մասին զեկույց։ Նշվեց, որ շատ կարևոր է, որպեսզի Տրանշ 1-ի Արտաշատ-Աշտարակ հատվածը շահագործման հանձնվի բարձր որակով և պայմանագրով սահմանված ժամկետներում։ Արթուր Առաքելյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց գործել առավելագույնս թափանցիկ, որպեսզի «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի մասին իրազեկված լինեն շահագրգիռ բոլոր կազմակերպությունների պատասխանատուներն ու հանրությունը։ Տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերությանը հանձնարարվեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ աշխատանքների որակի հսկողությունը սահմանված կարգով ուժեղացնելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր