211652_close_icon
views-count13728 դիտում article-date 20:45 10-06-2014

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել ԱԻՆ աշխատակիցները. 3 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19-ի սահմաններում Գևորգ Մարգարյանը վարելով ՈՒԱԶ 469 մակնիշի 373 VV 01 համարանիշի ավտոմեքենան Երևան-Գառնի ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մարգարայն ու նրա ուղևորներ՝ Դավիթ Գևորգյանը, Արման Ճաղարյանը Վահե Տեր-Վարդանյանը և Ժոռա Ահարոնյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն : Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-իրդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև փրկարար ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԻՆ ՓԾ հաշվեկշռում և վարորդն ու ուղևորները ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ են: Արդեն մեկ ու կես ժամ է դեպքի վայր չի ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի մեծն քննիչը, ինչի համար էլ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները չեն կարողանում կողաշրջված «վիլիսը դարձի բերել», իսկ ՃՈ աշխատակիցները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի այլ վթարներ տեղի չունենա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր