Մեկնարկեց ամառային զորակոչը
Այսօր՝ հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում մեկնարկեց ամառային զորակոչը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից:
Այս զորակոչը եւս վիճակահանության սկզբունքով է անցկացվել, որը տեղի է ունեցել կենտրոնական հավաքակայանում՝ նորակոչիկների ծնողների ներկայությամբ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014 թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: [b]SHAMSHYAN.com[/b]-ը բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ է մաղթում: