211652_close_icon
views-count1295 դիտում article-date 12:52 10-06-2014

Կանադայում գնացք է վթարի ենթարկվել

Կանադայի Պիկտու շրջանում բութան֊պրոպան գազ տեղափոխող բեռնատար գնացքի 6 վագոններ գծերից դուրս են եկել։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով մոտակա շրջանի 20 կմ շառավղով տեղակայված բնակիչները տարհանվել են։ «Մենք կոչ ենք արել բնակչությանը խուսափել այդ շրջան այցից, մինչ վթարային ծառայությանը վտահ լինի, որ գազի արտահոսք չկա»,֊ ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Սքոթ Մաքրեյը։ Ոստիկանությունում հայտնել են, որ վթարի ժամանակ գնացքում 2 մարդ է եղել, սակայն նրանք չեն տուժել։

Նմանատիպ նյութեր