Կոնգոյում գնացք է վթարի ենթարկվել․ զոհվել է 30 մարդ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ֊արևելքում մարդատար գնացք է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնում է Wireupdate֊ը։
Բացի այդ, ևս 55 մարդ վիրավոր է։
Նշվում է, որ մարդատար գնացքը ոչ մեծ արագությամբ դուրս է եկել գծերից Կատանգա նահանգի շրջանում։
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ գնացքի բեկորների տակ հնարավոր է մարդիկ լինեն։