211652_close_icon
views-count2239 դիտում article-date 09:44 10-06-2014

Ինչո՞ւ էին ցանկացել ամեն գնով սպանել Բերդի քաղաքապետի որդուն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. մայիսի 23-ին Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց թիրախը Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը եւ նրա քրոջ տղան էին։ Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ եւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքները մեկ էին արել եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետեւանք է։ Բայց եթե շփոթմունք է, ինչու էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն եւ ցանկացել ամեն գնով սպանել նրան։ Շփոթմունքի բերումով դժվար թե որեւէ մեկին հետապնդեն մինչեւ շքամուտք։ Համենայնդեպս այս գործը մտել է դատարան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր