211652_close_icon

ՀՀ ԱՆ և ԵՄ պատվիրակությունը քննարկել են ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը

views-count1161 դիտում article-date 21:38 09-06-2014
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ԵՄ պատվիրակության ղեկավարության հետ քննարկել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Կողմերն ընդգծել են այդ ծրագրերի կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և արդարադատության առավել արդյունավետ համակարգ ձևավորելու հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել այդ ծրագրերի հետագա իրականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր