211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ՝ Վերին Լարս ավտոճանապարհի փլուզման վայրից

views-count36011 դիտում article-date 17:16 09-06-2014
Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիների համար Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների խնդրանքով քաղաքացիների գտնվելու վայրում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի կողմից տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ և լուսավորություն, ինչպես նաև կազմակերպվել է շուրջօրյա պարեկային ծառայություն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից: Մինչ այդ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանն այցելել է բնական աղետի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Գլխավոր հյուպատոսության խորհրդականը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանդիպում է ունեցել Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության, Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ: ՌԴ միգրացիոն և մաքսային ծառայությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ երկարաձգվի Վերին Լարս անցակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացիների` ՌԴ-ում գտնվելու թույլտվության և նրանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած բնույթի անհրաժեշտ օգնություն ցույց տալ ՀՀ քաղաքացիներին: Լուսանկարները՝ [b]SHAMSHYAN.co[/b]m-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր