2418 դիտում
15:22 26-03-2014
Ղարիբաշվիլին հավանաբար չգիտի, որ Սաակաշվիլիի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել. Ն. Բուրջանաձե
Վրաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի խոսքով՝ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երևի թե չգիտի, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել, քանի որ Վրաստանի Սահմանադրության մեջ ամրագրված չեն այնպիսի նորմեր, որոնք կարող են պարտադրել հարցաքննության ներկայանալ գործով վկային:
«Միգուցե վարչապետին մոլորության մեջ են գցել նրա խոհրդականները. նա իրավաբան չէ և պարտավոր չէ իմանալ դա: Բայց եթե նրան խորհրդականները չեն ասում, ես ցանկանում եմ ասել, որ նա իրոք չի կարող հետախուզում հայտարարել Սաակաշվիլիի նկատմամբ այնքան ժամանակ, մինչև որ կոնկրետ մեղադրանք չներկայացվի նրան և այդ մեղադրանքն ապացուցված չլինի: Կասկածում եմ, որ ինչ-որ տեղ գոյություն ունի այնպիսի իրավական նորմ, որի միջոցով՝ որպես վկա, մարդուն արտաքսեն երկրից»,-ասել է Բուրջանաձեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին հարցաքննության է հրավիրվել Վրաստանի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի ծանր գործերով հարցերի պատասխանելու: Ներկա պահին նա գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս:
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
18:39 22-03-2014
Սաակաշվիլիի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել
1755 դիտում
16:56 09-06-2014
Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող հայտարարվել. ՌԴ հետաքննչական կոմիտե
Այս բաժնից
949 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
934 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1396 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև