211652_close_icon
views-count902 դիտում article-date 17:08 09-06-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 6-ից 9-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 29-ը, խարդախության 15 դեպքից` 13-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, ապօրինի ծառահատման 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության 18 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի` 1, խարդախության 2 և գողության 5 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 36-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր