211652_close_icon
views-count2086 դիտում article-date 10:30 09-06-2014

Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի հովանավորությունը վայելող թեկնածուն հաղթեց

Գորիսի քաղաքապետի ընտրություններում Գորիսում երեկ՝ հունիսի 8-ին, տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորությունը վայելող Վաչագան Ադունցը հաղթել է Հրայր Յոլյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ Վաչագան Ադունցի օգտին քվեարկել է 4732 քաղաքացի, իսկ Հրայր Յոլյանի օգտին՝ 2956: 510 քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել: 16 հազար 171 ընտրողից ընտրություններին մասնակցել է 8 հազար 204 ընտրող: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրած Արա Բուդաղյանի ինքնաբացարկից հետո, ում եղբայրը սպանվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությունը վայելող Տիգրան Կարապետյանը: Ինչից հետո ընտրապայքերը շարունակեցին Հրայր Յոլյանը և Հանրապետական կուսակցության անդամ, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Վաչագան Ադունցը, ով վայելում է Սուրեն Խաչատրյանի հովանավորությունը: Ավելին Սուրեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր հովանավորությւոնը վայելով թեկնածույի հաղթանկում էն գլխից է համոզված եղել եւ վստահություն հայտնել, որ ոչ պակաս 75 տոկոսով կհաղթի ընտրություններում:

Նմանատիպ նյութեր