Անտոնիո Բանդերասն ամուսնալուծվում է
Հոլիվուդյան զույգը՝ Անտոնիո Բանդերասը և Մելանի Գրիֆիտն ամուսնալուծվում են: Մելանի Գրիֆիտը 18 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծության հայտ է ներկայացրել դատարան:
Ըստ խոսակցութունների ամուսնալուծության պատճառ է հանդիսացել Մելանին այլևս չի կարող հանդուրժել ամուսնու հետ անվերջ վեճերն ու հակասությունները: Նաս ամուսնուց բավականին խոշոր ալիմենտ է ակնկալում: Սակայն ամուսնալուծությունն ըստ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի այնքան էլ հեշտ չի լինի, քանզի զույգն ունի բավականին մեծ հարստություն ԱՄՆ-ում և Իսպանիայում, որի բաժանման հարցում առաջացել են վեճեր:
Նշենք, որ Բանդերասի համար սա երկրորդ ամուսնալուծությունն է, Գրիֆիտի համար` չորրորդը: