211652_close_icon
views-count1234 դիտում article-date 11:59 08-06-2014

Հալեպում հայեր են վիրավորվել

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Սուլեյմանիե շրջանում ընկած հրասանդերի արկերի պատճառով վիրավորվել են Հակոբ Սեմերջյանն ու Պայծիկ Մելքոնյան Չերչյանը։ Վերջինիս վիճակը մտահոգիչ չէ. գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։ Երեկ Հալեպի հայաշատ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում պայթած արկերի և ինքնաշեն հրթիռների հետևանքով նաև զոհ էև գրանցվել: Զոհվածը 1982թ.-ին ծնված Կարո Աստուրյանն է։ Հալէպում արդեն 6-րդ օրն է ջրամատակարարումն ամբողջությամբ դադարել է։ Բնակչությունն օգտագործում է մզկիթների և ակումբներում փորված ջրհորների ջուրը, սակայն դա խմել չի թույլատրվում։ Ժամանակ առ ժամանակ որոշ շրջաններում ժամանակավորապես միանում է ջրամատակարարումը, սակայն բնակչությանը կոչ է արվում չխմել նաև այդ ջուրը։ Ջրհորների և ժամանակավորապես միացած ծորակի ջուրը խմողներն առողջական խնդիրներ են ունեցել և բուժում են ստացել Հալեպի հիվանդանոցներում։ Այդ մասին հայտնել է նաև «Հալեպի ջուր» ընկերության տնօրենը, նշելով, որ հունիսի 2-ին «Սուլեյման ալ Հալաբի» շրջանում զինյալ ահաբեկիչների կողմից ծրագրված պայթյունի հետևանքով վնասվել են ջրամատակարարման խողովակները և թունավորված ջուր է լցվել որոշ խողովակների մեջ։ Տնօրենը կոչ է արել չխմել այդ ջուրը, մինչև խողովակները վերջնական կնորոգվեն և ջրամատակարումը կվերականգնվի։

Նմանատիպ նյութեր